Ինչպես ասել, որ հայտնաբերվել է քաղցկեղ, ինչպես տրամադրել բուժման և բաց խոսել շանսերի մասին։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Արմեն Ավագյանը «Զարկերակի» հետ զրույցում խոսել է հիվանդության երիտասարդացման և բժշկի թաքուն մնացող ապրումների մասին։
«Բժշկության մեջ ցանկացած օրգանիզմ, որը կարողանում է տրամադրվել, ավելի լավ արդյունքներ է գրանցում։ Կարծես օրգանիզմն էլ օգնում է բժշկությանը հաղթահարել խնդիրները», — նշում է Արմեն Ավագյանը։
Ընդ որում, բուժման հարցում հատկապես նախանձախնդիր են, պայմանականորեն ասած, պարտականություններ ունեցողները․
«Չակերտավոր պարտականություններ ունեցող մարդը՝ ընտանիքի, երեխաների հանդեպ, ավելի պայքարող է և տրամադրված։ Նա գիտի, որ անելիք ունի, սպասողներ, իր համար անհանգստացողներ և էլ ավելի ուժեղ է այս հիվանդության դեմ իր կռվում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հղմամբ
.png)